Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Կալիֆորնիայի խորհրդարանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը

Կալիֆորնիայի խորհրդարանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը
09.05.2014 | 13:57

«Կալիֆորնիա նահանգի խորհրդարանը այսօր ջախջախիչ մեծամասնությամբ (70 կողմ, 1 դեմ) պատմական քայլ կատարեց՝ որդեգրելով Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձը»,- հայտնում է ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեն։
«Հայ Յեղափոխական Դաշնակցության Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեն ողջունում է այս խիզախ քայլը, որը վկայությունն է ամերիկահայության տքնաջան աշխատանքի, ինչպես նաև Կալիֆորնիա նահանգի հանրային պաշտոնատարների ցուցաբերած հարգանքի՝ բոլոր ժողովուրդների, այս պարագայում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի նկատմամբ»,- ասված է հայտարարությունում, որը տարածել է azbarez.com կայքը։
«Առավել գնահատելի ենք համարում այն իրողությունը, որ Կալիֆորնիայի օրենսդիր մարմինը ազատության և ինքնորոշման սկզբունքները ամրապնդող իր այս քաջարի քայլը կատարեց՝ ի հեճուկս ադրբեջանական ուժեղ ճնշումներին։ Գնահատելով նահանգային օրենսդիր մարմնի այս բանաձևին կողմ քվեարկած յուրաքանչյուր օրենսդիրի քայլը՝ ցանկանում ենք առանձին գնահատանք արձանագրել այդ մարմնի անդամներ Մայք Գաթոյի, Ադրին Նազարյանի, Քաջո Աչաջյանի և խորհրդարանի նախագահ Ջոն Փերեզի հանդեպ, որոնք ղեկավարեցին այս դրական արդյունքը ապահոված ջանքերը՝ հարազատորեն ներկայացնելով իրենց ընտրատարածքի բնակչության շահերը»,- հայտարարում է ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեն՝ բանաձևը համարելով վճռական հաղթանակ հայ ժողովրդի, Ղարաբաղի բնակչության և հանուն ինքնորոշման իրավունքի պայքարող բոլոր ժողովուրդների համար։

Դիտվել է՝ 657

Մեկնաբանություններ